ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը հայտնաբերվեց

16.10.2012 12:07 Կողոպուտ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի կին և մատնացույց անելով 1946 թ. ծնված Սեդրակ Մ.-ին` հայտնել, որ նա իրենից գումար է հափշտակել:
Սեդրակ Մ.-ն, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ ս/թ սեպտեմբերին  Մաշտոցի պողոտայում նա բացահայտ հափշտակել է կնոջ տոպրակը, որի մեջ եղել է 18.000 դրամ և 2 բջջային հեռախոս:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: