ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը ձերբակալված է

15.09.2012 04:11 Կողոպուտ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 40-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.15-ի սահմաններում, արույր Սևակի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ոստիկանության  ծառայողները դեպքի վայրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Դավիթ Պ.-ին:
Դավիթ Պ.-ն ձերբակալված է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: