ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը ներկայացել է ոստիկանություն

10.05.2016 13:01 Կողոպուտ
Մայիսի 3-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարաման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1982 թ. ծնված Վարդան Գ.-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 12.25-ից 12.35-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, ննջասենյակից գողացել գումար և ոսկյա զարդեր, այնուհետև բնակարանում հանդիպելով Վարդան Գ.-ի քրոջը` դիմել է փախուստի:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Հրանտ Մ.-ն, որը մայիսի 5-ին ներկայացել է բաժին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ողղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: