Կողոպտիչը հայտնաբերվեց ու ձերբակալվեց
Ապրիլի 5-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 1969 թ. ծնված Շողիկ Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, հորեղբոր` 1940 թ. ծնված Սեյրան Հ.-ի տանը հյուրընկալվելու ժամանակ, նկատել են տնից դուրս վազող անծանոթի, վազել են հետևից, սակայն չեն կարողացել բռնել և վերադառնալով տուն` նկատել են, որ նախամուտքի բազմոցին դրված իր ձեռքի պայուսակից անհայտ անձը հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է իր նույնականացման քարտը, բանկային քարտեր, 100 դոլար և մոտ 35.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.45-ին, Արագածի փողոցի թիվ 21/8 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված, նախկինում դատված Հովհաննես Ս.-ն, որը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Գողոնը մասսամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Վնասի չափը պարզվում է:
Հովհաննես Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: