ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչները հայտնաբերվել և ձերբակալվել են

07.12.2012 12:43 Կողոպուտ
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հափշտակել են 38-ամյա մի կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր կանխիկ գումար, «Նեթ-բուք» համակարգիչ և բջջային հեռախոս:
 Ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելսիկ Պողոսյանին, 1980 թ. ծնված Գևորգ Մինասյանին, 1988 թ. ծնված Արմեն Գագիկյանին և 1987 թ. ծնված Գևորգ Բաբայանին:
Նրանք խոստովանել են, որ նշված կողոպուտը կատարել են իրենք:
 Հափշտակվածը մասամբ առգրավված է:
 Մ.Պողոսյանը, Գ. Մինասյանը, Ա. Գագիկյանը և Գ. Բաբայանը ձերբակալված են:
 
***
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցավոր եռյակը դեկտեմբերի 5-ի գիշերը Արաբկիրի վարչական տարածքում, «Մերսեդես C-240» և «Հունդայի Վերնա» մակնիշի ավտոմեքենաներից, գողացել է 4-ական անիվները:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: