ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերեցին կողոպտչին

22.05.2019 15:47 Կողոպուտ

Մայիսի 18-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր զանգահարել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08.50-ին, Դրոյի փողոցում անհայտ անձը քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել է 20 գ կշռով ոսկյա 2 շղթա՝ խաչով և կախազարդով, ու դիմել փախուստի:
Մայիսի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Անդրանիկի փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Շ.-ին (համաներմամբ 01.11.2018թ. ազատ արձակված): Նա տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`