Կոմիտասի պողոտայում վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն
31.05.2013 11:56
ՃՏ պատահարներ
Մայիսի 30-ին, կեսօրին մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանություն է ներկայացել 72-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նշված վրաերթը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: