Հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում
29.05.2018 11:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 54/9 հասցեից մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Տիգրան Հ.-ին, որը 2016թ. հուլիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: