Կոշիկի խանութից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին
17.05.2014 11:42
Գողություն
Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ռիտայի կողմից կոշիկի խանութներից մեկից գողություն կատարելու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Ռիտան 1979 թ. ծնված Ռիտա Հ.-ն է, որը մայիսի 16-ին, ժամը 21.00-ին, Նաիրի Զարյան փողոցում գտնվող ԻԻՀ դեսպանատան մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: