ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացել նախկինում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է հետևյալը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ավան վարչական շրջանի սոցիալական ու բարեգործական ծրագրերին աջակցելու, տոնական և հիշատակի օրերին սոցիալական և բարեգործական ծրագրեր իրականացնելու, ինչպես և զորակոչի կազմակերպմանն աջակցելու նպատակով 2014-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանը Ավանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին փոխանցել է 190․770․000 դրամ։ Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ։ Բացի այդ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները սոցիալապես անապահով անձանց միանվագ օգնություն տրամադրելու պատրվակով կազմել են գումարների դուրս գրման կարգադրություններ և գումարի ստացման ցուցակներում քաղաքացիների փոխարեն ստորագրել՝ այդ կերպ յուրացնելով տարբեր չափի գումարներ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: