ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում Արթիկում, յուրացվել է ավելի քան 2.500.000 դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն յուրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացվեցին։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքով ոստիկանները պարզեցին, որ Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2018 թվականների տարբեր ժամանակահատվածներում որպես կրթօջախի պահակ, էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել տարբեր անձանց, որոնք փաստացի աշխատանքի չեն եկել, նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձներն էլ, ընդհանուր 2.450.000 դրամ, տնօրենը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ դպրոցի տնտեսվարը 2012 թվականին մի քանի ամսով արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, սակայն այդ ընթացքում նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Ընդհանուր 200.000 դրամից ավելի գումարը ևս յուրացվել է։
Յուրացման կամ վատնման փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Կատարվում է նախաքննություն։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: