Արարատ-Հրազդան երթուղու գնացքը հարվածել է կովի
03.10.2018 11:05
Օդային և երկաթուղային վթար
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ երկաթգծի «Մխչյան» կայարանում գնացքը հարվածել է կովի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ի սահմաններում Արարատ-Հրազդան երթուղու գնացքը 587 կմ-ի ՊԿ-9 հատվածում հարվածել է Մխչյան գյուղի մի բնակչի պատկանող կովին, ինչի հետևանքով կովը սատկել է:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: