ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտրել է մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի

Հուլիսի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս:
Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է:
Զարզանդ Ն.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: