Կոտայքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Արարատյան փողոցում
07.01.2022 13:22
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 5-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Անի Խ.-ին, որը հունվարի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Անի Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: