ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գնդացիր, ինքնաձիգներ, նռնակներ. Կոտայքի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հրազդանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր և ռազմամթերք։ Հրազդանի մի բնակիչ էլ կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանը, որը ձևափոխված էր ատրճանակի, նաև՝ ռազմամթերք։ Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը Հրազդանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունք է։ Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Չարենցավանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է Արցախից բերած «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի ծառայողները, ինչի շնորհիվ Եղվարդի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ռազմամթերք, այդ թվում՝ պայթուցիչով նռնակ։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: