ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2017թ. 12 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2017թ. 12 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2017թ. 12 ամիսների ընթացքում իրականացվել են անհրաժեշտ օպերատիվ-ծառայողական միջոցառումներ օրինականության ամրապնդման, հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման, առաջավոր փորձի ներդրման, ծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման, ինչպես և ոստիկանության առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել նախկին տարիներին կատարված և հասարակական հնչեղություն ստացած ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանն ու անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելմանը:
Մարզի բնակչության հետ պարբերաբար անցկացվել են հանդիպումներ: Ոստիկանության, բնակչության, հաշվառման մեջ գտնվող անչափահասների, զանգվածային լրատվամիջոցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները նպաստել են ոստիկանության նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը:
Իրականացված միջոցառումների շնորհիվ մարզի տարածքում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Քննարկվող ժամանակահատվածում մարզում արձանագրվել է հանցագործության 1660 դեպք, 2016թ.՝ 1577-ի դիմաց: Աճ է նկատվել 5.3%-ով կամ 83 դեպքով:

Բացահայտվել են 1334–ը, չեն բացահայտվել 326–ը, բացահայտումը կազմել է 80.4%, որը ցածր է միջին հանրապետականից 2.9%-ով (ՀՀ-83.3%):
Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործության 1566 դեպքերից բացահայտվել են 1240–ը, չեն բացահայտվել 326–ը, բացահայտումը կազմել է 79.2%, որը ցածր է միջին հանրապետականից 2.9%-ով (ՀՀ-82.1%):
Արձանագրվել է միջին ծանրության հանցագործության 469 դեպք, որոնցից բացահայտվել են 307–ը, չեն բացահայտվել 162–ը, բացահայտումը կազմել է 65.5%, որը ցածր է միջին հանրապետականից 5.4%-ով (ՀՀ-70.9%):
Ծանր հանցագործության 215 դեպքերից բացահայտվել են 114–ը, չեն բացահայտվել 101–ը, բացահայտումը կազմել է 53.0%, որը ցածր է միջին հանրապետականից 7%-ով (ՀՀ-60.0%):
Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 8 դեպք (Կոտայք-1, Հրազդան-4, Նաիրի-3), որոնցից բացահայտվել են 6–ը, չեն բացահայտվել 2–ը (Հրազդան-1, Նաիրի-1՝ սպանություն), բացահայտումը կազմել է 75.0%, որը ցածր է միջին հանրապետականից 7.4%-ով (ՀՀ-82.4%):
Անձի դեմ ուղղված հանցագործության 368 դեպքերից բացահայտվել են 357–ը, չեն բացահայտվել 11–ը, բացահայտումը կազմել է 97.0%, որը բարձր է միջին հանրապետականից 0.5%-ով (ՀՀ-96.5%):
Հասարակական անվտանգության, կարգի դեմ ուղղված հանցագործության 349 դեպքերից բացահայտվել են 313–ը, չեն բացահայտվել 36–ը, բացահայտումը կազմել է 89.7%, որը բարձր է միջին հանրապետականից 0.9%-ով (ՀՀ-88.8%):
Արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 711 դեպք, որոնցից բացահայտվել են 453-ը, չեն բացահայտվել 258–ը, բացահայտումը կազմել է

63.7%, որը ցածր է միջին հանրապետականից 5.5%-ով (ՀՀ-69.2%):
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության 28 դեպքերից բացահայտվել են 25–ը, չեն բացահայտվել 1–ը (Կոտայք` կեղծ փող պատրաստելը, պահելը, իրացնելը), բացահայտումը կազմել է 89.3%, որը բարձր է միջին հանրապետականից 7.2%-ով (ՀՀ-82.1%):
Արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 197 դեպք, որոնցից բացահայտվել են 184-ը, չեն բացահայտվել 13–ը (Կոտայք-8, Հրազդան-4, Նաիրի-1), որոնցից 8-ը փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը (Կոտայք-5, Հրազդան-3), 5-ը` փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը (Կոտայք-3, Հրազդան-1, Նաիրի-1), բացահայտումը կազմել է 93.4% (ՀՀ-94.8):
Հաշվետու ժամանակահատվածում բավարար աշխատանքներ չեն տարվել նախկին տարիներին կասեցված քր.գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացահայտված հանցագործությունների թիվը աճել է 7-ով (73-66): Սակայն անփոփոխ է մնացել հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանու-թյամբ կասեցված քր.գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (7-7), ընդ որում Կոտայքում (2-2) և Չարենցավանում (1-1), Հրազդանում աճ է արձանագրվել 1-ով (3-2), իսկ Նաիրիում նվազում 1-ով (0-1):
Արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 85 դեպք, որնցից 39-ը թմրամիջոցի իրացման դեպքեր են (Կոտայք-16, Հրազդան-18, Նաիրի-4, Չարենցավան-1), որոնցից բացահայտվել են 22-ը, չեն բացահայտվել 17-ը (Կոտայք-3, Հրազդան-13, Նաիրի-1), բացահայտումը կազմել է 56.4% (ՀՀ-66.3%):
Քննարկվող ժամանակահատվածում մարզային վարչության ենթակա բաժինների կողմից հայտնաբերվել և առգրավվել է 6.23գ «Ափիոն», 333.72գ «Մարիխուանա», 0.3186գ «Կոդեին», 0.09761 «Տետրահիդրոկանաբինոլ», 0.0562գ «Ֆենոբարբիտալ», 71 հատ «Տրամադոլ» տեսակի թմրամիջոցներ, 0.64գ քացախաթթվի անհիդրիդ, ինչպես նաև ծխախոտի բուսական զանգված, որն իր վրա կրում է 0.019գ «MMBA/N/-BZ-F/ADB-FUBINAKA» գրառումը:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 108 դեպք (Կոտայք-36, Հրազդան-24, Նաիրի-25, Չարենցավան-23), ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 44.0%-ով (75):
Արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման 5 (Կոտայք-4, Հրազդան-1), կամավոր հանձնման 100 (Կոտայք-30, Հրազդան-23, Նաիրի-25, Չարենցավան-22) և հայտնաբերման 21 դեպք (Կոտայք-8, Հրազդան-6, Նաիրի-7), նախորդ տարվա համապատասխանաբար 12-ի, 64-ի և 5-ի դիմաց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2017թ. 12 ամիսների ընթացքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 49 (30) միավոր հրազեն:
Կանանց սեռական շահագործման դեպքերից տուժած անձանց հայտնաբերելու և պոռնկության դեպքերը կանխարգելելու նպատակով համագործակցություն է ապահովվել շահագրգիռ ծառայությունների և կազմակերպությունների հետ:
2017թ. 12 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ հետախուզվել են 1306 (1227) անձինք, որոնցից 1059-ը (1021) եղել են զորակոչից խուսափողներ, 247-ը (206) այլ հոդ-վածներով և 11 անհայտ կորած: 12 ամիսների ընթացքում 1306 անձանցից հայտնաբերվել են 149-ը (2016թ.՝ 1227-ից 125-ը կամ 10.2%), հայտնաբերումը կազմել է 11.4% (ՀՀ- 12%): Հետախուզվողների հայտնաբերման ընդհանուր արդյունքները, ըստ բաժինների, կազմել է. Կոտայք՝ 69-ը կամ 11%, Հրազդան՝ 31-ը կամ 11.5%, Նաիրի՝ 32-ը կամ 12.2%, Չարենցավան՝ 17-ը կամ 11.7%:
Առանց ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի հատկանիշների հետախուզվող 247 անձանցից հայտնաբերվել են 92-ը կամ 37.2%-ը (2016թ.՝ 206-ից 75-ը կամ 36.4%-ը), այդ թվում Կոտայք՝ 47-ը կամ 34.8%, Հրազդան՝ 16-ը կամ 44.4%, Նաիրի՝ 20-ը կամ 36.4%, Չարենցավան՝ 9-ը կամ 45%, միջին հանրապետական ցուցանիշը՝ 33.8%:
2017թ. 12 ամիսների ընթացքում ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի հատկանիշներով հետախուզվող 1059 անձանցից հայտնաբերվել են 57-ը կամ 5.4%-ը (2016թ.՝ 1021-ից 50-ը կամ 4.9%-ը), այդ թվում Կոտայք՝ 22-ը կամ 4.5%, Հրազդան՝ 15-ը կամ 6.4%, Նաիրի՝ 12-ը կամ 5.8%, Չարենցավան՝ 8-ը կամ 6.4%, միջին հանրապետական ցուցանիշը՝ 5.8%:
Ընդհանուր հանցագործների հայտնաբերման ուղղությամբ հանրապետական միջին ցուցանիշներից արդյունքները ցածր են բացի Նաիրիի բաժնից, ՄՎ մյուս բաժիններում, զինակոչից խուսափողների հայտնաբերման ուղղությամբ՝ Կոտայքի բաժնում: