Հետախուզվողը Երևանում հայտնաբերվել և ներկայացվել է Կոտայքի բաժին
 
                                            Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին Ահարոնյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Սուսաննա Գ.-ն, որը 2021 թ. հուլիսի 23-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Սուսաննա Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					