Կոտայքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
06.07.2020 10:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածից բերման են ենթարկել 37-ամյա Արտակ Խ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: