Կոտայքի բաժնի և ՃՈ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
21.01.2022 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի և ՃՈ Կոտայքի ՀՔ բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 20-ին ՀՔ բաժանմունքից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գոռ Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 19-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: