ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կոտրել է ծննդատան պատուհանի ապակին և փախցրել ավտոմեքենաներ

12.06.2018 11:44 ԱՄՏ-ի փախցնել
Կոտրել է ծննդատան պատուհանի ապակին և փախցրել ավտոմեքենաներ

Հունիսի 11-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 3.00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Արտենի համայնքի ծննդատան բուժամբուլատորիայի պատուհանի ապակին և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1960 թ. ծնված Գալուստ Գ.-ն, որը հունիսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Պարզվել է նաև, որ վերջինս հունիսի 11-ին, ժամը 1.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, 1977 թ. ծնված Արթուր Ք.-ի տան բակից փախցրել է նրա «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը հետո թողել է հիվանդանոցի բակում՝ վնասված վիճակում: Այնուհետև փորձել է փախցնել Վլադիմիր Ն.-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, սակայն նկատելով տիրոջը՝ փախցրել է հարևանությամբ բնակվող՝ 1962 թ. ծնված Սամվել Զ.-ի «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որն էլ մեքենայով հանդերձ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից կանգնեցվել և բերման է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: