18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը, որը փետրվարի 20-ին, ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ:
Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, շիկահեր:
Հագին եղել են զինվորական բաճկոն, ջինսե տաբատ, սպիտակ սպորտային կոշիկներ:
Արտակ Ներսիսյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-59-06-31, 094-24-24-02 կամ 1-02։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: