Կումայրիի բաժնի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 2-ին Գյումրիի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 47-ամյա Գագիկ Պ.-ին, որը նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Գագիկ Պ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Բ.-ին, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: