ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կումայրիի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մայիսի 3-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին.  Փանյան փողոցի բնակիչներից մեկը տան բակում մարիխուանա է պահում։ Նույն օրը բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները զննեցին 67-ամյա տղամարդու տան բակը՝ հայտնաբերելով 12 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված, որն առգրավվեց։ Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի նմանվող զանգվածն իրենն է, պատրաստել էր բակում աճած կանեփը մանրացնելով ու չորացնելով։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: