ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կումայրիի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

19.06.2023 12:41 Գողություն
Կումայրիի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Հունիսի 17-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում տված 21-ամյա երիտասարդը հայտնել էր, որ գիշերվա ժամը 01.40-ից ժամը 02.05-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի սրճարանում գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 24-ամյա երիտասարդը եկել է Կումայրիի բաժին և ներկայացրել գողացած բջջային հեռախոսը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: