1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կումայրիի ոստիկանները բացահայտեցին շիրմաքարերի գողությունները

13.09.2023 15:43 Գողություն
Կումայրիի ոստիկանները բացահայտեցին շիրմաքարերի գողությունները

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվել է հաղորդում, որ վերջին կես տարվա ընթացքում Գյումրու թիվ 2 գերեզմանատնից գողացել են նկարով շիրմաքար:
Նման մի հաղորդում ստացվել էր նաև հուլիսի 25-ին: Հայտնել էին, որ նույն գերեզմանատնից գողացել են ընտանեկան գերեզմանի վրա տեղադրված շիրմաքար: Կումայրիի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 12-ին, ժամը 19.50-ին, բաժին հրավիրված 37-ամյա գյումրեցին խոստովանել է, որ հուլիսին 23-ամյա ընկերոջ հետ գողացել են գերեզմանաքար, այն տարել Սպիտակ, վերամշակել, վրան պատկերել են այլ անձի նկար, վաճառել 280 հազար դրամով և տեղադրել են նույն` Գյումրու թիվ 2 գերեզմանատանը:
Նույն կերպ վարվել էին նաև մյուս շիրմաքարի հետ: Սպիտակում այն մշակել էին, վրան պատկերել նոր նկար, վաճառել 300 հազար դրամով և այս անգամ տեղադրել Գյումրու թիվ 1 գերեզմանատանը: Ձերբակալվել է նաև Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունների բացահայտումն ամբողջացնելու և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: