Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Կուրղինյան փողոցում
07.04.2022 13:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին Կուրղինյան փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Գևորգ Գ.-ն, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: