ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չորս միլիոնի գողություն՝ վերամբարձ կռունկի օգնությամբ

09.09.2015 17:40 Գողություն

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող մետաղյա 34 խողովակների գողության մասին:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1978 թ. ծնված Մխիթար Մ.-ն և 1962 թ. ծնված Սամվել Գ.-ն համաձայնության գալով հայր և որդի Մխիթար և Տավրոս Ա.-երի հետ և վերջիններիս պատկանող «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկի օգնությամբ բարձելով՝ գողացել են վերը նշված խողովակները` հիմնարկությանը պատճառելով 4.000.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մխիթար Մ.-ին, Սամվել Գ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայրը և որդին բերման են ենթարկվել բաժին և ստորագրությամբ բաց թողնվել:
ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: