Արմավիրի բաժին տեղափոխված տղամարդու խուզարկությամբ կռփազենք է հայտնաբերվել
17.02.2023 16:58
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Փետրվարի 13-ին Արմավիրի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձերբակալել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Զարթոնք գյուղի 29-ամյա մի բնակչի: Երիտասարդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են կռփազենք:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: