22-ամյա երիտասարդի մոտ կռփազենք կար
23.02.2023 17:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 21-ին ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահում հայտնաբերել, սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ գյուղի 22-ամյա բնակչի խուզարկությամբ ոստիկանները կռփազենք են հայտնաբերել:
Երիտասարդը ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: