Կռփազենքը գրպանում
25.05.2013 16:17
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մայիսի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքից, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արման Մ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կռփազենք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: