ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կտրել են Նուռնուս գյուղի խողովակաշարի մի հատվածը

11.12.2014 11:23 Գողություն
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանքով,  Նոր Գեղի գյուղից բաժանմունք բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Մ.-ին:
Ոստիկանությունում Աշոտ Մ.-ն խոստովանել է, որ 2013 թ. ամռանը, գողություն կատարելու նպատակով,   համագյուղացու՝ 1967 թ. ծնված  Մկրտիչ Ս.-ի հետ վերջինիս զոդման սարքով   կտրել են Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող ջրի խողովակաշարի մի հատվածը, սակայն իրենց կամքից անկախ՝ խողովակները չեն կարողացել գողանալ:
Պատճառվել է մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: