ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կտրուկ արգելակելու հետևանքով

13.08.2013 12:32 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 259 երթուղու ավտոբուսի  վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 50-ամյա  մի տղամարդ ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց: 
Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանություն է ներկայացել 56-ամյա վարորդը և հայտնել, որ տուժող տղամարդը վայր է ընկել իր  վարած, իրեն ամրակցված «Յուտոնգ» մակնիշի  ավտոբուսի սրահում` իր կողմից կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: