ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կրակահերթ էր արձակել և սպանել 39-ամյա համաքաղաքացուն

30.11.2023 10:29 Սպանություն

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել վանաձորցի մի երիտասարդ և հայտնել, որ Մարգարյան փողոցում մարդ է սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը Մարգարյան փողոցի նշված շենքի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Տարոնի բաժին են տեղափոխել վանաձորցի 28-ամյա երիտասարդին: Բաժնում նա կատարվածի վերաբերյալ հաղորդում է տվել: Ըստ այդմ՝ ժամը 22.30-ին անձնական հարցեր պարզաբանելու նպատակով 28-ամյա երիտասարդը Տիգրանյան փողոցում հանդիպել է 39-ամյա համաքաղաքացուն և այդ ընթացքում ինքնաձիգով մեկ անգամ կրակել է նրա վարած «Ֆորդ Ֆյուժն» մեքենայի ուղղությամբ, իսկ երբ նա փորձել է դիմել փախուստի, մեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի մեքենային: 28-ամյա երիտասարդը, մոտենալով մեքենային, կրակահերթ է արձակել 39-ամյա տղամարդու ուղղությամբ՝ սպանելով նրան:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: