ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիրակի մարզի պարեկները ձերբակալել են փողոցում կրակոց արձակած տղամարդուն

Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Տարածքում կատարած շրջայցի արդյունքում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Գյումրիի 61-ամյա բնակչին: Նրա մոտ գործարանային համարներով հրազեն կար՝ լիցքավորված 4 փամփուշտով: Տղամարդու հայտնածով՝ կրակոցն արձակել էր թափառող շներին վախեցնելու համար։ Հրազենի օրինականությունը ստուգվում է։ Դեպքի հանգամանքները պարզվում են Շիրակի մարզային քննչական վարչությունում։