1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. պատանի է վիրավորվել

Հուլիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդումներ ստացվեցին. հրազենային վիրավորումով նախ «Քանաքեռ-Զեյթուն», որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զաքարիա Քանաքեռցու փողոցում բնակվող մի պատանի։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը նախ պարզեցին, որ 16-ամյա տղան վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Պատանին իրավապահներին հայտնեց նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզեցին կրակոցն արձակած անձի ինքնությունը՝ մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդ էր։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց։ Կասկածվողը ոչ միայն գնաց Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրեց կարճեցված փողերով ապօրինի հրացանը։ Նա հայտնեց նաև, որ պատահաբար է կրակել։ Տեղեկությունն իրական է, թե՝ ոչ, կպարզվի քննությամբ։ Հրազենը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: