ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կրակոցից ավտոմեքենայի ապակին փշրվել է

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.20-ին,  ոստիկանության շտաբի  հերթապահ մասից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի տղամարդ և հայտնել, որ Սևան քաղաքի հիվանդանոցի դիմաց գտնվող բենզալցակայանի մոտ կրակել են իր վարորդի ուղղությամբ: 
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին` դեպի Իջևան տանող կողնակում, հայտնաբերել է «Շևրոլետ Ցենտուրյոն»  մակնիշի ավտոմեքենա` առջևի ձախ պատուհանը կոտրված վիճակում:
Ավտոմեքենայի վարորդը` 1989 թ. ծնված Արթուր Դ.-ն,  հայտարարել է, որ կայանված վիճակում, գտնվելով ավտոմեքենայի սրահում, լսել է կրակոցի ձայն, և ապակին փշրվել է:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: