1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվեց․ Երևանի պարեկների բացահայտումը

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները ծառայություն իրականացնելիս կրակոցի ձայն են լսել։ Նրանք մայրաքաղաքի Նոր Արեշի փողոցում հայտնաբերել են կրակոցներ արձակող մի տղամարդու։ Պարեկներին տեսնելով՝ 48-ամյա երևանցին դադարել է կրակել և վազելով՝ մտել է տան բակ։ Այդ ընթացքում պարեկները, հետևելով նրան, նկատել են, որ հրազենը գցել է գետնին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նոր Արեշի 50-րդ փողոցում 48-ամյա երևանցին ձերբակալվել է։ Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու տան բակում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի առանց գործարանային համարի որսորդական հրացան և 11 փամփուշտ, որոնցից 6-ը՝ կրակված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։