1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տեսնելով ընկերոջ գլխի վնասվածքը՝ օդ կրակոցներ էր արձակել

Տեսնելով ընկերոջ գլխի վնասվածքը՝ օդ կրակոցներ էր արձակել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի 10-ին Աշտարակ-Փարպի ճանապարհի դաշտամիջյան հատվածում 28 և 29 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Փարպի գյուղի, մյուսը՝ Թալին քաղաքի բնակիչ, միջանձնային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում թալինցին մահակով խփել է փարպեցու գլխին՝ պատճառելով վնասվածք, իսկ փարպեցի երիտասարդի ընկերը, հասնելով դեպքի վայր, իր մոտ եղած զենքով երկու անգամ կրակել է օդ:
Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Փարպի գյուղի 25–ամյա բնակիչը եկել է բաժին, ներկայացրել «Սայգա-12» տիպի 12 մմ տրամաչափի հրազենը և հայտնել, որ ներկայացված հրազենով ինքն է երկու անգամ օդ կրակել, երբ տեսել է ընկերոջ գլխի վնասվածքը: Նա, հրազենը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Թալինի 29-ամյա բնակչին հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: