ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ անկանոն կրակոցներ էր արձակել

Վիճաբանության ժամանակ անկանոն կրակոցներ էր արձակել

Հունվարի 18-ին, ժամը 00.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել Երևանի 32-ամյա բնակչի և Աբովյան քաղաքի 30-ամյա բնակչի միջև, որին մասնակցել էին նաև աբովյանցու ընկերները: Վիճաբանության ընթացքում 30-ամյա աբովյանցին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփը՝ լիցքավորված 6 փամփուշտով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի 30-ամյա բնակիչը ներկայացել է Կենտրոնական բաժին, իսկ միջադեպի մասնակից նրա 27-ամյա ընկերը հայտնաբերվել է Սայաթ-Նովայի պողոտայում: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ 30-ամյա երիտասարդը ներկայացրել է զազային ատրճանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: