ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԼՐԱՑՎԱԾ. Կրակոցներ Ղազարավան գյուղում. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 27-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է Աշտարակի բաժին, ապա տեղափոխվել նախաքննական մարմին և ձերբակալվել:

 

26.07.2022 17:10

Հուլիսի 26-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվեց երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան:
Աշտարակի օպերատիվ խումբն արդեն հիվանդանոցում էր, և նրանց հարցին որդիներն ու մայրը պատասխանեցին, թե վնասվածքները հասցրել է անհայտ անձը: Իրավապահները շուտով պարզեցին, որ նրանց հայտնածը հեռու չէ իրականությունից:
Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գիշերվա ժամը երկուսի սահմաններում անձնական հարցերի շուրջ վեճ է ծագել տուժած քաղաքացիների 26-ամյա հարևանի և Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդի միջև, այդ ընթացքում աշտարակցին հոր «Իժ» հրացանից կրակել էր 26-ամյա ղազարավանցու ուղղությամբ: Նա փախել ու մտել էր հարևանի բակ։ Հետապնդելով նրան` աշտարակցին ևս մեկ կրակոց էր արձակել արդեն հարևան տան մոտ, ինչի հետևանքով էլ աղմուկից դուրս եկած մայրն ու որդիները ստացել էին հրազենային վնասվածքներ: Միջադեպին միջամտել էր ընտանիքի հայրը և աշտարակցու ձեռքից խլել հրացանը, ինչից հետո կրակոցներ արձակած երիտասարդը փախել էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու պարկուճ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: