1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կրակոցներ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել է

Կրակոցներ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել է

Մարտի 15-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք՝ հարցականով և հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Երևան-Սևան ճանապարհի հանրային սննդի օբյեկտներից մեկում:
Մարտի 16-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից նոր ահազանգ էր ստացվել. «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքները ստացել էր նույն վայրում:
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին հանրային սննդի օբյեկտի խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ էր արձակել հիվանդանոց բուժօգնության դիմածների ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը մարտի 30-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: