ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագ վարելու շուրջ ծագած վեճն ավարտվեց կրակոցներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում:
Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն, ինքն էլ, պաշտպանվելու նպատակով, իր մեքենայից վերցրել է հոր օդաճնշիչ ատրճանակն ու մի քանի անգամ անկանոն կրակել նրանց ուղղությամբ:
Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ քաղաքացու հետ վեճի բռնված տղամարդկանցից մեկը Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ է, մյուսը` Արարատ գյուղից է, 34 տարեկան:
Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, երկուսն էլ ներկայացել են ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: