ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Բերման ենթարկվեց Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Ալեկսեյ Ս.-ն, որը 2016թ. նոյեմբերի 15-ից Միջազգային մակարդակով Ինտերպոլի Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 191.5 և 366.1 հոդվածի (առևտրային գողություն և խարդախություն) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: