ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ կրթահամալիր և հետևել դասընթացներին

17.05.2023 11:12 Պաշտոնական

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։
Վահե Ղազարյանը կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթահամալիրում։
Ներքին գործերի նախարարը հետևել է մայիսի 2-ից մեկնարկած պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացներին։
Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարների և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասապրոցեսի ընթացքի և ուսումնական ծրագրի մասին։
Հիշեցնենք, որ ՆԳՆ կրթահամալիրում դասընթացներ են անցկացվում պարեկային ծառայության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի ստորաբաժանումների ապագա պարեկների համար։ Դասընթացը տևում է հինգ ամիս, որի ընթացքում սովորողներին դասավանդվում է 24 մոդուլից բաղկացած ուսումնական ծրագիր։ Ուսումնառության վերջին մեկ ամիսը նախատեսված է մասնագիտական պրակտիկայի համար, ինչից հետո պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարած սովորողները հոկտեմբերից չորս մարզերում կանցնեն ծառայության, և այսպիսով պարեկային ծառայությունը կգործի հանրապետության ողջ տարածքում։