ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կրակոցներ Աշտարակում

Հունիսի 15-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի քաղաքապետարանի դիմաց կրակոցներ են հնչում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1964 թ. ծնված Արսեն Խ.-ին պատկանող «Մերսեդես-Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի դռան վերևի ձախ անկյունում՝ հրազենային վնասվածքի հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են արճիճանման զանգվածներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և Արսեն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: