ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդուն որոնում էին Կրասնոդարի իրավապահները

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 18.55-ին, Եղվարդ քաղաքի Նար-Դոսի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հովհաննես Դ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշևսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ «հոգեներգործուն» նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: