ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտ, փախուստ, հետապնդում

26.05.2015 19:38 Կողոպուտ

Մայիսի 26-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկանը Երևանի Եղբայրության փողոցի թիվ 18 շենքի մոտ նկատել է կանացի պայուսակը ձեռքին վազող երիտասարդի, որը քիչ անց մտել է Հ. Հովսեփյան փողոցի թիվ 11 շենքի մուտք:
Ոստիկանության ծառայողն ու Շենգավիթի բաժնից օգնության հասած գործընկերները շենքի մուտքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1998 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը ձեռքի պայուսակը նետել էր շքամուտքում:
Ժամը 01.00-ին բաժին է հրավիրվել տուժողը՝ 1978 թ. ծնված Դիաննա Մ.-ն: Նա հայտնել է, որ բերման ենթարկվածը ժամը 00.30-ին Բագրատունյաց փողոցի թիվ 15 շենքի մոտ բացահայտ հափշտակել է ձեռքի պայուսակը՝ գումարով և հարդարման պարագաներով, և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: