ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կրկնակի քվեարկության դեպք Զառիթափ գյուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.12.2015 19:55 Հանրաքվե
Կրկնակի քվեարկության դեպք Զառիթափ գյուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.43-ին, Զառիթափ գյուղի թիվ 39/39 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն ահազանգել է ոստիկանության Վայքի բաժին և հայտնել, որ հայտնաբերել է կրկնակի քվեարկության դեպք:
Ոստիկանության ծառայողների արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերվել է կրկնակի քվեարկող անձը` Զառիթափ գյուղի բնակիչ Վախթանգ Ս.-ն, և բերման ենթարկվել Վայքի բաժին:
Պարզվել է, որ Վախթանգ Ս.-ն քվեարկելուց որոշ ժամանակ անց իր անձնագրով փորձել է քվեարկել երկրորդ անգամ` ներկայացնելով եղբոր տվյալները:
Վայոց ձորի մարզի քննչական վարչության կողմից նախապատրաստվում են նյութեր: