Կողոպուտից մինչև գողություն
09.09.2015 11:18
Կողոպուտ
Օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ մի կնոջ դրամապանակը բացահայտ հափշտակելու մասին: Դրամապանակում եղել էր կանխիկ գումար և բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է սեպտեմբերի 2-ին գողության համար բերման ենթարկված՝ 1975 թ. ծնված Կարեն Թ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Կարեն Թ.-ն ձերբակալված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: