ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 5-ից  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվող Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման միջոցառման ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Գյումրի քաղաքի քաղաքային մարզադաշտ այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների: Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են: Նշված օրը ժամը 15.00-ից տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակը, իսկ ժամը 16.00-ից՝ Օզանյան փողոցը, Ղարսի խճուղին, Նալբանդյան և Սահմանապահների փողոցները: Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, որոնք յուրաքանչյուրիս պարտականությունն է: